🇺🇸👇🇷🇺
ԲԱԳԱՐԱՆԻ ՍԲ ՇՈւՇԱՆԻԿ ԵԿԵՂԵՑԻ
22.03 | 15․000Դ | 093 55 14 85
Շարունակելով սահմանային կոթողներ մեր բացառիկ այցերը՝ մեկնում ենք Սուրբ Շուշանիկ անչափ տպավորիչ, յուրահատուկ, տարբերվող եկեղեցին։ Արմավիրի մարզի Բագարան գյուղին մոտ, Ախուրյան գետի անմիջական ափին գտնվող Սուրբ Շուշանիկը (հայտնի նաև՝ Շուշանավանք) ՀՀ-ի տարածքում է, բայց սահմանային փշալարերից այն կողմ է։ Հատուկ թույլտվությամբ բացառիկ հնարավորություն կստանանք այցելելու Սուրբ Շուշանիկ՝ մեր քայլարշավին վայելելով նաև Ախուրյանի չքնաղ կիրճը, որով էլ կհասնենք աննման Շուշանավանք ու կբացահայտենք այս յուրօրինակ կոթողը։ Ի դեպ, Ախուրյանի մյուս ափին էլ տարածվում է երբեմնի կարևոր հոգևոր և քաղաքական կենտրոն, հայոց մայրաքաղաքներից Բագարանը, որի որոշ պատմական շերտեր դեռ տեսանելի են։ Բացի Սբ Շուշանիկ այցելությունը, մեր հրաշալի ուղևորության ընթացքում տպավորիչ դիտակետից կտեսնենք Կողբասարն ու Արաքսի հովիտը՝ Ախուրյանի հետ միախառնման վայրում, պատմական հարուստ անցյալով Երվանդաշատը։ Անսահման հուզիչ, անչափ տպավորիչ, զգացմունքային, փշաքաղեցնող և ամբողջ կյանքում հիշելու այս ուղևորությունը Ձեզ է սպասում։
🐾 Քայլարշավն ընդհանուր լինելու է մոտ 12 կմ, գյուղական բեռնատարով անցնելիք ճանապարհը՝ մոտ 7 կմ, քայլարշավի հարաբերական բարձրությունը՝ շուրջ 300 մետր։ Արշավային հանդերձանքն ու արշավային կոշիկները պարտադիր են։
📍 ԳՐԱՆՑՎԵԼՈւ ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏԸ՝ փետրվարի 22
⏰ Մեկնումը՝ 9:00, վերադարձը՝ մոտ 18:00
🏘 Մեկնելու վայրը՝ Թումանյան 8
💳 Գինը՝ 15․000 դրամ, որը ներառում է՝
- տրանսպորտը (Mercedes Sprinter),
- բեռնատարով տեղափոխությունը,
- պրոֆեսիոնալ գիդ-ուղեկցորդի ծառայությունը,
- հատուկ թույլտվության ստացումը:
🇺🇸 (FOR ENGLISH) -
https://bit.ly/40Pj6z5
🇷🇺 (НА РУССКОМ) -
https://bit.ly/40V9Ut3
_______________________________
💻 Մեր բոլոր տուրերը՝
https://hamshen.am
🏠 Թումանյան 8, Երևան
☎️ 093 551485 | 091 551485 | 041 551485
📱 Viber / WhatsApp: +374 93 55 14 85
#ԵրազանքԻրականացնողները #HamshenTour
You may also like the following events from Hamshen Tour - Համշեն Տուր:
- This month, 30th December, 06:00 am, Ամանորը Վանում + Արևմտյան Հայաստան 5 օր | New Year in Western Armenia 5 Days in Yerevan
- Happening on, 11th January, 10:00 am, Հայկաձորի Կարմիր վանք, Բագրավան, Երերույք․ բացառիկ | Haykadzor Monastery, Bagravan, Yereruyk in Yerevan
- Happening on, 23rd January, 10:00 pm, Համշեն․ ձմեռային դրախտը 3 օր | Hamshen 3 Days in Yerevan
Also check out other
Trips & Adventurous Activities in Yerevan.